Thursday, February 17, 2011

«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակը պատրաստ է հրատարակման

Tert.am. 16-2-2011- Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում արդյունքները ներկայացրել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:
ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը` ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը և այլն: Առաջին հատորները լույս կընծայվեն արդեն իսկ 2011 թվականին: Նախատեսվում է նաև քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն և անգլերեն:
«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, ԵՊՀ-ից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից:

No comments: