News.am. 16-2-2011- Հայտնի են դարձել որոշ դրույթներ Հայաստանի իշխող կոալիցիայի համագործակցության նոր հուշագրից, որը նախատեսվում է ստորագրել վաղը՝ փետրվարի 17-ին: Ստորեւ ներկայացնում ենք այն.
«Նոր փոփոխություններին ընդառաջ, կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում, իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հարցում: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունը ավելի կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը, հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին՝ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրույթուններում, հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի: Դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով, ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող 5 տարիների ընթացքում»,- հաղորդում է «Երկիր մեդիան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ իշխող կոալիցիան պատրաստվում է համագործակցության մասին նոր փաստաթուղթ ստորագրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ իշխող կոալիցիան պատրաստվում է համագործակցության մասին նոր փաստաթուղթ ստորագրել:
No comments:
Post a Comment