Wednesday, February 16, 2011

«garabagh.org»-ը վերսկսեց իր աշխատանքը

Այս անգամ նորացված հասցեով՝ garabagh.org/main
«Արաքս» շաբաթաթերթ, 16 փետրվարի 2011թ.: Ադրբեջանական հակերների կոմից կոտրված «garabagh.org» պարսկալեզու հայկական կայքը ավելի քան երկուշաբաթյա դադարից հետո վերսկսեց իր աշխատանքը, այս անգամ նորացված հասցեով՝ garabagh.org/main եւ իհարկե նաեւ թարմացված:
Հիշեցնենք՝ «Garabagh.org»-ը հիմնականում զբաղվում է Արցախյան պատերազմի, Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանությունների ու Խոջալուի դեպքերի մասին ճշմարտացի տեղեկություններ հաղորդելով: Այն, ընդամենը մի քանի օր աշխատելուց հետո, կարողացել էր բավական մեծ թվով ընթերցողներ հավաքել իր շուրջ:
«garabagh.org» կայքի մեր գործընկերներին շնորհավորում ենք աշխատանքի վերսկսման առիթով եւ մաղթում կանաչ ճանապարհ: Նաեւ նկատի ունենալով, որ Ղարաբաղյան հարցի եւ Հայկական Պահանջատիրության իրականությունները օտար լեզուներով հրապարակելը շատ կարեւոր դեր է խաղում հայ ժողովրդի Արդար Դատը տարբեր ժողովրդներին ծանոթացնելու մեջ եւ յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է թիկունք կանգնել նման ազգանվեր աշխատանքի, ուստի բոլոր նրանց ովքեր իրենց տրամադրության տակ ունեցած աղբյուրներով եւ հոդվածներով կարող են օգնել, հրավիրում ենք իրենց ներդրումը ունենալ այս գործում:

No comments: