Wednesday, February 16, 2011

Լրագրողների պաշտպանությոն կոմիտե. Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ բանտերում են

Մամուլի իրավունքների պաշտպանության բնագավառում աշխարհի ամենահարգի միջազգային կառույցներից մեկը` «Լրագրողների պաշտպանությոն կոմիտեն», հրապարակել է 2010 թվականի «Մամուլի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ» զեկույց, ըստ որի, 2010 թվականին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը եղել է Պակիստանը:

Այդ երկրում անցած տարի սպանվել է 8 լրագրող:
Զեկույցում հիշատակվում է նաև Թուրքիան: Զեկույցում տեղ են գտել բացասական տեսակետներ Թուրքիայում լրագրողների աշխատանքային պայմանների և մամուլի իրավունքների մասին: Արձանագրվել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, անվտանգության նկատառումներով Թուրքիայում լրագրողների դեմ դատական գործ է բացվում, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ձերբակալում են, դատական գործընթացները երկարաձգում են, բազմաթիվ լրագրողների էլ այս պահին բանտարկված են պահում:

«Մամուլի դեմ ուղղված հարձակումների մասին» զեկույցում նշվում է նաև, որ կառավարության հավանությանը չարժանացող հրապարակումների պատճառով թուրքական «Դողան Մեդիա Գրուպ»-ի դեմ սկսվել է հարկային հետաքննություն, որի արդյունքում այս կազմակերպությանը պարտադրվել է վճարել 3.8 միլիարդ դոլար տուգանք:

No comments: