Wednesday, February 2, 2011

Մալաթիայի հայկական եկեղեցին վերածվում է գրադարանի

Panorama.am. 2-2-2011- Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք գարնանը վերսկսելու են Հրանտ Դինքի ծննդավայրում` Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական Թաշհորոն եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Նահանգապետը նաև նշել է, որ վերանորոգման աշխատանքներից հետո հիշյալ եկեղեցին, հավանաբար կօգտագործվի իբրև գրադարան:
«Հայկական համայնքի բացակայության պատճառով այն չի կարողանա գործել իբրև աղոթատեղի ու կանոնավոր պատարագներ մատուցող եկեղեցի: Բայց ամեն դեպքում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն կտրվի: Եկեղեցին էլ է մեզ համար տաճար, մզկիթն էլ»,- ասել է Մալաթիայի նահանգապետը:
Հիշեցնենք, որ 280-ամյա հայկական այդ եկեղեցին ժամանակի ընթացքում ծայրահեղ անբերակարգ վիճակի է մատնվել. վնասվել է փայտե գմբեթը, անընթեռնելի են դարձել եկեղեցու պատերին արված փորագիր գրությունները:

No comments: