«ԱԶԳ», 17-02-2011 - Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց, հետեւաբար երկրում լայն ճանաչում գտավ 2006-ի փետրվարի 5-ին, երբ Օղուզհան Աքդին կոչված ողորմելի ստահակը աղոթքի պահին ատրճանակի կրակոցով սպանեց եկեղեցու քահանա Անդրեա Սանտորոյին: Սպանությունից ավելի քան 5 տարի է անցել, դեռեւս պետք է բացահայտվեն սպանության բուն կազմակերպիչները, եթե, իհարկե, իրավապահ մարմինները համապատասխան հրահանգ ստանան պետական կառույցներից:
Ի դեպ, նախքան սպանությունը քահանա Սանտորոն Տրապիզոնում հալածվում, նույնիսկ ծեծի էր ենթարկվում, այն էլ հրապարակավ, ինչպես սպանությունից առաջ նրան ուրագի պոչով ենթարկել էր Հրանտ Դինքի սպանության գործով կալանված Յասին Հայալ կոչված տականքը, իսկ Տրապիզոնի իրավապահ մարմինները դիտորդի կարգավիճակով ընդամենը հետեւում էին այդ ամենին:
Թեեւ քահանա Սանտորոն վաղուց արդեն չկա, սակայն Սանտա Մարիա եկեղեցին գործում է, ընդ որումՙ գմբեթի խաչով, դեռ ավելին, խաչը լուսավորվում է: Նրանք, ովքեր չէին հանդուրժում քահանային, ուստի եւ խլեցին նրա կյանքը վարձու մարդասպանի միջոցով, հիմա էլ խաչից են կառչել: Ինչպես փետրվարի 15-ին նշել էր «Վաթան» թերթը, ստահակների 5-հոգանոց մի խումբ խաչն իջեցնելու բացականչություններով անկարգություններ է արել եկեղեցու առջեւ: Որոշ ժամանակ աղաղակելուց հետո այս խումբը պայթուցիկ է շպրտել եկեղեցու բակ, ինչպես նաեւ «եկեղեցու գմբեթի խաչը կամ դուք կիջեցնենք, կամ էլ մենք» մակագրություն թողնելովՙ ցրվել է:
Եկեղեցու պահակի ահազանգի վրա դեպքի վայր ժամանած իրավապահները միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել: Փորձ է արվում ճշտելու կարգազանցների ինքնությունը: Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին, իսկ «Վաթան» թերթը դրան արձագանքել է փետրվարի 15-ին միայն: Այսինքնՙ Տրապիզոնի ոստիկանությունը 1,5 ամիս խնամքով քողարկել է այս միջադեպը: Ինչո՞ւ: Ըստ երեւույթին ոչ մահմեդականների նկատմամբ թուրքերի ավանդական լայնախոհ հանդուրժողականությունը չմթագնելու կամ էլ մարդասպան ստահակներին միայն հանդուրժելու համար: Չէ՞ որ Սանտա Մարիա եկեղեցին տեսախցիկ ունի, ոստիկանությունըՙ խմբի անդամների նկարահանումները, իսկ Տրապիզոնն էլ առանձնապես մեծ քաղաք չէ:

No comments:
Post a Comment