«ԱԶԳ», 17-02-2011 - Արաբական երկրներում ծայր առած հակակառավարական խռովությունները հանգեցնում են բռնատիրական վարչակարգերի տապալմանը: Թունիսի եւ հատկապես Եգիպտոսի օրինակով փողոց դուրս եկած ժողովրդական զանգվածները Եմենում, Բահրեյնում, Ալժիրում եւ Լիբիայում բախվում են անվտանգության ուժերի հետ: Չի բացառվում, որ այդ բախումները եւս պսակվեն ցուցարարների հաղթանակով, ավելին, դրանք, բացի վերոհիշյալ երկրներից, Հորդանանում եւ Մարոկկոյում եւս հաղթանակ բերեն ժողովրդական զանգվածներին: Թերեւս այս ամենով պետք է պայմանավորվի զարգացումների լայն արձագանքը ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է Եվրոմիությանն ու ԱՄՆ-ին, ապա նրանք էլ ուշիուշով հետեւում են զարգացումներին, նույնիսկ միջամտում, որպեսզի հնարավոր լինի ցանկալի հունով ուղղորդել դրանց ընթացքը: Խոսքը ամենեւին էլ արաբական եւ տարածաշրջանային երկրներում բռնատիրական կարգերը ժողովրդավարականով փոխարինելու մասին չէ, այլՙ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակականության եւ Իսրայելի անվտանգության ապահովման:
Տարածաշրջանային քաղաքականության առումով ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է Եգիպտոսը, իսկ Իսրայելի անվտանգությանՙ Եգիպտոսի հետ նաեւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, մասամբ նաեւ Հորդանանը, որովհետեւ այս երկրները երաշխիքի կարգավիճակ ունեն, եւ նրանց միջոցով է ապահովվում եբրայական պետության անվտանգությունը:
Թվում էր, թե այս հանգամանքը Վաշինգտոնի օրակարգում հետին պլան կմղի հայ-թուրքական հարաբերություններըՙ կապված տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունն ու Իսրայելի անվտանգությունը սպառնալիքի տակ դնող զարգացումների հետ: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարությամբ գերազանցեց ենթադրությունները: Նա, թուրքական «Սթար» թերթի փետրվարի 15-ի համարի վկայությամբ, պատասխանել է «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ հայ-թուրքական նորմալացման գործընթացը մահացել է, մինչդեռ ԱՄՆ-ը մեծ ջանքեր գործադրեց այս գործընթացի համար եւ ժամանակ վատնեց, այսուհետեւ ինչպիսի քայլեր են նախատեսվում» հարցին:
Քրոուլին ասել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անձամբ ներգրավված է եղել դրանում, ապա եւ ավելացրել է. «Սկզբնավորումից մի քանի ամիս հետո տեսանք, որ լուրջ խոչընդոտներ կան գործընթացի առջեւ: Մենք շարունակելու ենք մեր շփումները Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետՙ տեսնելու համար, թե ինչ առաջխաղացում կարող ենք ապահովել այս գործընթացում»:
Միջազգային շրջանակներում տարածաշրջանի քաղաքական բուռն զարգացումները սկսում են պայմանավորվել հետխորհրդային շրջանում առաջ քաշված «նոր աշխարհակարգի» հիմնատարրերից «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործմամբ: Եթե Վաշինգտոնը օրակարգում է պահում հայ-թուրքական հարաբերությունները, այն էլ տարածաշրջանում իր քաղաքականությունն ու Իսրայելի անվտանգությունը սպառնալիքի տակ դնող զարգացումների պայմաններում, պետք է ենթադրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումն էլ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի հիմնատարրերից է:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment