«Հայազն երիտասարդների միաբանություն» (ՀԵՄ) հասարակական կազմակերպությունը այսօր մամլո հաղորդագրություն է տարածել, որը վերնագրել է որպես «Բաց նամակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը» և որում մտահոգություն է հայտնում օրերս «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանի և երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած որոշ մտքերի կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ «վահրամ պետրոսյան (թերևս անուն ազգանունը դիտավորյալ է փոքրատառերով գրվել- Tert.am) անունով թյուրիմացությունը, ով իրեն կոմպոզիտոր է հորջորջում, մեծ Հայ, աշխարհահռչակ երգահան Սասուն Պասկևիչյանի հետ տված ասուլիսում հանդես է եկել ակնհայտ պրոադրբեջական քարոզչությամբ` քանիցս բարձրացնելով թշնամական ադրբեջանի չեղած մշակույթի արժեքը, ստորադասելով ազգային ցանկացած արժեք»։
Այնուհետև հաղորդագրության մեջ ներկայացվում են բառացի մեջբերումներ ասուլիսից, որոնք հնչեցրել է Վահրամ Պետրոսյանը. «Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է, որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, և իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն։ Նշանակում է, որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»։
«Հայազն երիտասարդների միաբանությունը» իր զայրույթն է հայտնում, որ «այսպիսի մտքեր է արտահայտում մի ազգի ներկայացուցիչ, ում ազգը ադրբեջան կոչվող պետության ձևավորումից մինչ օրս անդադար կոնֆլիկտների մեջ է ներքաշվում հենց ադրբեջանի կողմից, մի ազգի ներկայաչուցիչ, որը գազանաբար մորթվեց Սումգայիթում, Բաքվում… Ցավալին այն է, որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին։ Համոզված ենք, որ այսպիսիք կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների հոգեբանության վրա, և պահանջում ենք ձեռնարկել միջոցներ ազգի այսպիսի քերուկների դեմ»,- ասվում է ՀԵՄ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վահրամ Պետրոսյանը իր արտահայտած մի շարք մտքերով զարմացրել է ասուլիսի ներկաներին՝ միաժամանակ ակնհայտորեն զբաղվելով թուրքական և ադրբեջանական երաժշտության քարոզչությամբ։ «Ես կարող եմ ապացուցել, որ իմ երգերը կապ ունեն թուրքական մելիզմների հետ։ Բայց դա մի քիչ անլուրջ զբաղմունք կլինի։ Կոնսերվատորիայի ֆոլկլորի բաժնի մասնագետներն անգամ չեն կարող ապացուցել, թե որ մելիզմն է թուրքական, որը` արաբական, որը` հայկական։ Այդ խնդրի մեջ իրենց քիթը չեն խոթում շատ լուրջ մասնագետներ, փոխարենը դրանով զբաղվում է բնակչության 99%-ը։ Բոլորը ծակ պրոֆեսորներ են, որոնք վստահ են, թե շատ լավ պատկերացնում են, որ դա հայկական չէ։ Թե ինչակա՞ն է, թե ինչո՞ւ է ինչական, չեն կարող բացատրել, դա նրանց պետք չէ, որովհետև դիլետանտներին հիմնականում հետաքրքրում է խոսելը, այլ ոչ թե փաստերով ինչ-որ բան ապացուցելը։ Չեմ ուզում արդարանալ, թե իմ երգերում չկան թուրքական լադեր, որովհետև շատ հնարավոր է, որ կան։ Ես շատ եմ ուզում, որ լինեն թուրքական էլեմենտներ, և շատ ուրիշ ազգերի նույնպես»։
Երիտասարդ երգահանը նաև կասկածի տակ է առել Առնո Բաբաջանյանի երաժշտության հայկական ծագումը. «Այնտեղ ջազային էլեմենտներ են օգտագործված, ռուսական, արտասահմանյան էստրադային ինչ-որ էլեմենտներ։ Եթե Բաբաջանյանի երգերը կոնկրետ արաբական չեն, հայկական էլ չեն։ Դե, ո՞նց լինեն հայկական։ Հայկականը ո՞րն է, կարո՞ղ եք բացատրել։ Ինձ համար ծիծաղելի է, երբ լրագրողները կամ այլ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում են խոսել արաբականացումից կամ թուրքականացումից։ Ես շատ ուրախ եմ այն միքսի համար, որ այսօր կատարվում է հայկական երգարվեստում, ամեն ինչ անում եմ, որ այդ միքսը շարունակվի։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում շատերն ունենալու են առիթ ականջները փակելու, որովհետև հիմա արդեն ունեմ մի քանի գործեր, որ Առնո Բաբաջանյանի երգերը սիրողները չեն սիրելու»,- ասել է նա։
Ներկաներին զարմացրել է նաև Սայաթ-Նովայի վերաբերյալ նրա հնչեցրած միտքը. «Մարդիկ փաստեր ունեն, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի է, որովհետև ադրբեջաներեն երգեր է գրել։ Դե, մի լսեք Սայաթ-Նովա»։
Զավեշտալի են եղել հատկապես նրա արտահայտած մտքերը, որոնք վերաբերել են տաղանդաշատ երգիչ-երգահան Արթուր Մեսչյանին, որի մասին խոսելու առիթը եղել է «32 ատամ» ակումբի կողմից Մեսչյանին ծաղրի ենթարկելու փաստը։ «Ես շատ եմ ծիծաղացել այդ համարի վրա։ «32 ատամ» ակումբն այսօր մասսաների համար շատ ավելի մեծ բան է կատարում, քան Արթուր Մեսչյանը, անհամեմատելի է այսօր նրանց ռեյտինգը։ Արթուր Մեսչյանն ինձ համար չի կարող լինել լավ արվեստագետ, որովհետև լավ արվեստագետը չի կարող միանգամից բացառել նոր երգիչներին։ Տեսել եմ հարցազրույց, որ նա իրոնիկ խոսում էր Արման Հովհաննիսյանի և նրա երգածի մասին։ Այդպես իրոնիկ ես հիմա կարտահայտվեմ նրա մասին. այդ ի՞նչ է երգում, այդ ո՞նց է երգում։ Ավելի հեշտ է գրել խոր երգեր, քան թեթև, լայն զանգվածներին հասու երգեր։ Դրա նման ինչ-որ մեկը, որ միշտ մնացել է իր այդ ձևի մեջ, իր դիրքի մեջ` կիթառը ձեռքին նստած` խորը բաներ է ասում, չի ընդունում Ալիշա Քեյսին։ Մինչդեռ նա համաշխարհային դեմք է։ Չեմ ընդունում Մեսչյանին, որովհետև կաղապարված մնացել է իր «Ուր էիր, Աստված» երգի մեջ»,- ասել էր Վահրամ Պետրոսյանը, ում արտահայտած մտքերը քննարկումների առարկա են դարձել նաև բլոգերում և սոցիալական ցանցերում։ Այս թեմայի վերաբերյալ բլոգներից մեկում արված գրառումը նույնիսկ վերնագրվել է «Հերթական սև փիառը կամ վահրամ պետրոսօղլու»։

No comments:
Post a Comment