Aysor.am. 17-2-2011- Թուրք-իրանական հարաբերություններից որևէ բացասական ազդեցություն չի լինի Հայաստանի համար, քանի որ երկու պետություններն էլ իրենց հայկական քաղաքականությունը ձևավորում են սեփական շահերից ելնելով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը:
«Իրանին ձեռնտու է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը` որպես Հարավային Կովկասում հակակշիռ բուն թուրքական շահերին, որպես հակակշիռ հանարավոր ամերիկյան ներկայության ամրապնդմանը, քանի որ Հայաստանը հակաամերիկյան պետություն չէ, սակայն, լինելով ՌԴ դաշնակիցը, որոշակիորեն բալանսավորում է ամերիկյան հնարավոր դոմինանտությունը տարածաշրջանում»,- նման համոզման է իրանագետը, ով նաև գտնում է, որ հայկական կողմը կարող է Իրանի համար կարևոր գործընկեր դառնալ այդ տեսակետից:
Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ակտիվացումը Սարուխանյանը բացատրեց նրանով, որ Թուրքիան փորձում է ավելի կարևոր տարածաշրջանային դերակատարի տեսքով հանդես գալ, ուստի «ստանձնել է Իրանի պաշտպանության դերը Եվրոպական կառույցներում»:
«Իրանի մուտքը եվրոպական գազի շուկա մի քանի տարվա խնդիր է, և եթե այն լինի Թուրքիայի տարածքով, դա Թուրքիայի պատմության մեջ կլինի ամենաձեռնտու տնտեսական տրանսպորտային նախագիծը, քանի որ իրանական գազն ու նրա ծավալները շատ ավելի կարևոր են»,- ասաց իրանագետը:
Ըստ իրանագետի` թուրք-իրանական հարաբերությունները կխորանան, սակայն ռազմավարական որևէ դաշինքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Թուրքիան և Իրանը տարածաշրջանում նույն շահն են հետապնդում` փորձելով դառնալ գլխավոր դերակատար:
«Գյուլն իր վերջին այցի ժամանակ իրեն թույլ տվեց ոչ այնքան կոռեկտ խորհուրդ տալ Իրանի նախագահին, և դա շատ բացասական արձագանք գտավ իրանական պահպանողական մամուլում: Նա խորհուրդ էր տվել բարեփոխումներ իրականացնել, որոնք բխում են հասարակության շահերից: Այս խորհուրդը հնչեցվեց այն ժամանակ, երբ Իրանի փողոցները ողողված էին ցուցարարներով. դա ընդդիմադիրներին պաշտպանելու փորձ էր»,- նկատեց Սարուխանյանը:

No comments:
Post a Comment