Thursday, February 3, 2011

Թուրքիան և Ղրղըզստանը վերացնում են այցագրային ռեժիմը

Tert.am. 2-2-2011- Անկարայի և Բիշքեկի միջև համաձայնություն է ձեռք բերվել այցագրային ռեժիմը երկկողմանիորեն վերացնելու առնչությամբ։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բիշքեկում Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այսօր ստորագրեցինք երկու երկրների միջև 90–օրյա առանց այցագրային ռեժիմի մասին համաձայնագիր։ Իսկ այցագրային ռեժիմն ամբողջությամբ վերացնելու մասին համաձայնագիրը կստորագրենք տարեվերջին։ Բացի այդ, ստորագրել ենք նաև 6 այլ համաձայնագրեր»,– ասել է Էրդողանը։

No comments: