Wednesday, February 16, 2011

Բաքվի դատարանը մերժեց Ադրբեջանի գլխավոր իսլամիստին

Aysor.am. 15-2-2011- Բաքվի Նասիմանովի շրջանի դատարանը մերժել է Իսլամական կուսակցության ղեկավար Մովսլում Սամեդովի դեմ կիրառված խափանման միջոցի փոփոխման հայցը: «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջինիս շահերի պաշտպանը դիմել էր դատարանին` որպես խափանման միջոց տնային կալանքը ընտրելու խնդրանքով:
Աղբյուրի փոխանցմամբ` դատական գործընթացին ներկա է եղել նաև մեղադրյալ Սամեդովը:
Հիշեցնենք, որ Իսլամական կուսակցության լիդերներին` նախագահին, փոխնախագահին ու մի շարք այլ ներկայացուցիչների, ադրբեջանական իրավապահները ձերբակալել էին երկրում հեղափոխություն կազմակերպելու մեղադրանքով: Սակայն իսլամիստները համոզված են, որ ձերբակալությունները քաղաքական ակցիա են, և բազմիցս հայտարարել են այդ մասին:

No comments: