HayNews.am. 2-2-2011- Ադրբեջանում ԱՄՆ- նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, թե իր դիվանագիտական առաքելության հիմնական խնդիրը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, գրում է Trend-ը: Նա նաև ասել է, թե «անհամբեր սպասում է, երբ է ժամանելու Բաքում»` դեսպանի աշխատանքը սկսելու համար:Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից էր, և մշտապես աչքի էր ընկնում իր կողմնակալ և անհավասարակշիռ պահվածքով: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի հայկական լոբբիի ջանքերով Բրայզայի թեկնածությունը որոշ ժամանակ սառեցվել էր ԱՄՆ Սենատում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment