Wednesday, February 2, 2011

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԹԱՏԵՐԱԽԱՂ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 02-02-2011- Անցյալ տարվա նոյեմբերին 35-ամյակը նշած, Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Թուրքիայում ճանաչված բեմադրիչ Հալդուն Դորմենն այժմ պատրաստվում է բեմադրել Հայոց ցեղասպանությանն առնչվող մի թատերախաղ, որի հիմքում ընկած է Նեջդեթ Բայընտրի պատմվածքներից մեկը: Նյութը Վանում տեղի ունեցած սիրային պատմությունն է, որտեղ ափսոսանք է հայտնվում, թե մարդիկ ինչպես են փչացրել գեղեցիկ կյանքն ու աշխարհը վերածել դժոխքի: Նախատեսված է, որ պիեսը, որի մեջ որեւէ մեկի հասցեին ամբաստանության որեւէ խոսք չի ուղղված, հանրությանը ներկայացվի ապրիլի 24-ին:
Ըստ հաղորդագրության, Դորմենը դրանից առաջ քրդերեն թարգմանությամբ թուրքական մի պիես է բեմադրել, որը մեծ գոհունակությամբ է ընդունվել քրդական շրջանակների կողմից: Ողբացյալ քուրդ երգիչ Ահմեդ Քայայի կողակիցն այդ առթիվ նշել է. «Երանի այս բոլորը կատարված լիներ հիսուն տարի առաջ»:

No comments: