Tert.am. 16-2-2011- «Վերջին զարգացումների արդյունքում էապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ գործելակերպով, փորձելով մնալ ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Նրան հաջողվել է արդեն իսկ որոշակի անկայություն մտցնել իշխող կոալիցիայում և ներիշխանական շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր դիրքերը, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցներով ընդամենը փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարուոմ եմ, որ բացառված է, որ Մոսկվան աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Շահնազարյանը՝ պարզաբանելով, որ նման աջակցություն հնարավոր չէ այն պատճառով, որ հայ հասարակության մեջ կա ատելություն Քոչարյանի նկատմամբ, բացի այդ՝ Քոչարյանին սպասվում է ամբաստանյալի աթոռը: ՀԱԿ ներկայացուցիչը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի քայլերը ցուցադրական են և նպատակ ունեն ցույց տալ, թե նա վայելում է Մոսկվայի ազդեցությունը:
Ներքաղաքական դաշտում, Շահնազարյանի խոսքով, գոյություն ունի ՀԱԿ-ը, որը հենվում է միայն ժողովրդի աջակցության վրա: «Միայն ՀԱԿ-ն է ՀՀ կայունության երաշխիքը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ ավելացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր փորձերը՝ ուղղված Հայաստանում անկայունություն մտցնելուն, դատապարտված են: Նա նաև բացառեց ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը իշխանական որևէ պաշտոնի: «Սա ՀԱԿ-ը թույլ չի տա, որովհետև ՀԱԿ-ն է այսօր հանրապետության կայունության միակ երաշխավորը»:
Սոցիալական իրավիճակին անդրադառնալով՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Արդեն ավելի քան ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակն իր մեջ պարունակում է պայթյունավտանգության տարր: Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում բոլոր վերլուծաբանների, տնտեսագետների կանխատեսումներով, ընդ որում՝ և՛ հայաստանյան, և՛ եվրոպական, Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու»:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանությունները որևէ կերպ չեն փորձում այդ լարվածությունը մեղմել, ավելին՝ իրենց ոչ համարժեք գործողություններով ավելի են սրում այս չափազանց լարված իրավիճակը: Այս ամենի մասին, Շահնազարյանի խոսքով, մանրամասն կխոսվի ուրբաթ օրը կայանալիք ՀԱԿ հանրահավաքի ժամանակ։

No comments:
Post a Comment