Diplomat.am. 17-2-2011- «Դեսպանները իրավունք չունեն միջամտել մեր երկրի ներքին գործերին: Ամեն ինչին չափ ու սահման կա»: Այդպես է մեկնաբանել Թուրքիայում Արդարության և զարգացման իշխող կուսակցության նախագահի տեղակալ Հուսեյն Չելիկը` Անկարայում նորանշանակ ամերիկացի դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեի` խոսքի ազատության հետ կապված հայտարարությունը: Փոխվարչապետ և պետնախարար Բյուլենտ Արինչը նույնպես իր տարակուսանքն է հայտնել` ամերիկացի դիվանագետի կարծիքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցի ընթացքում Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեն շոշափել էր Թուրքիայում խոսքի ազատության հարցերը: «Մենք չենք հասկանում Թուրքիայում տիրող իրավիճակը: Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին: Մի կողմից ձերբակալում են լրագրողներին, մյուս կողմից` խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը և խոսքի ազատությունը ահռելի նշանակություն ունեն Թուրքիայի համար», - ասել է ամերիկացի դիվանագետը:

No comments:
Post a Comment