Thursday, February 17, 2011

Իրանը երկու ռազմանավ է ուղարկել Սիրիայի ափ. Իսրայելն անհանգստացած է

Tert.am. 17-2-2011- Իրանը Սուեզի ջրանցքով երկու ռազմանավ է ուղարկել Սիրիայի ափ. Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը այդ գործողությունն անվանել է սադրանք, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Չնայած այդ նավերը ռազմական սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի համար, սակայ Լիբարմանի կարծիքով Իրանի այդ ցուցադրական քայլը կարող է լրջորեն սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Ցավոք միջազգային հանրությունը պատրաստակամություն չի հայտնում արձագանքելու Իրանի հերթական սադրանքին,- ասել է Լիբերմանը Իսրայելի կառավարության փակ նիստի ժամանակ, որի մասին պատմել է մասնակիցներից մեկը։-Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Իսրայելը չի կարող մշտապես արհամարհել այդ սադրանքները»։
1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո ոչ մի իրանական ռազմանավ չի անցել Սուեզի ջրանցքով։

No comments: