Tuesday, February 15, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՎԻՐԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ

Ադրբեջանական 1news.az կայքը, հղում անելով Haberturk-ին, հայտնում է, թե սպասվում է, որ Թուրքիայի նախագահի պատվիրակը մարտի սկզբին կժամանի Երեւան եւ Սերժ Սարգսյանին կհանձնի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նամակը, որում Գյուլը խնդրում է աջակցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Էրսին Էրչինի թեկնածությանը:
Թուրքիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ գլխավոր թեկնածուներից մեկն է համարվում: Ներկայում ԵԱՀԿ 52 անդամ-պետություններից 25-ը համաձայնություն են տվել Թուրքիայի թեկնածությանը: Ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյի լիազորությունների ժամկետը լրանում է 2011-ի գարնանը:

No comments: