Tuesday, February 15, 2011

Ֆիլիպ Քրոուլի. Առաջ ընթանալու համար Միացյալ Նահանգները շարունակելու են զբաղվել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարցով

Panorama.am. 15-2-2011- ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հայ-թուրքական գործընթացի հետ կապված հարցին ու նախագահ Սարգսյանի վերջերս արված հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները մեծ ներդրում է ունեցել գործընթացին, սակայն այն ձախողվել է: Ինչ քայլեր են սպասվում առաջիկայում պաշտոնական Վաշինգտոնի կողմից հարցին, Քրոուլին ասել է.«Մենք մեծ ուշադրության ենք արժանացրել այդ խնդիրը: Պետքարտուղարն անձամբ ամբողջովին ներգրավված է եղել գործընթացում: Սակայն ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ առաջընթացի համար խոչընդոտներ կան: Մենք կշարունակենք զբաղել Թուրքիայի, Հայաստանի, ու Ադրբեջանի հարցով, որպեսզի հասկանանք՝ ինչ է հնարավոր առաջ շարժվելու համար», - ասել է Քրոուլին:

No comments: