Tuesday, February 22, 2011

Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի

Panorama.am. 22-2-2011- Անդրադառնալով այն փաստին, որ փետրվարի 17-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը կրկին փորձեց ապակայունացնել իրավիճակը սահմանի վրա` «Голос Армении»-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչ միայն հետ շպրտեցին թշնամուն, այլև մասշտաբային զորավարժություններ անցկացրեցին և ցույց տվեցին բոլորին, որ հետևում են «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի» թեզին: Հոդվածագիրն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ այս ամենը կատարվում է մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ խոսակցությունների համատեքստում: Ըստ թերթի, այս ամենը հաշվի առնելով` դժվար է լիովին բացառել պատերազմի հավանականությունը:

Հոդվածագիրը նշում է, որ կոալիցիայի համատեղ հայտարարությունը շատ տեղին էր, քանի որ դրանով նախագահ Սարգսյանն առավելագույնս ամրապնդեց իր ներքաղաքական դիրքերը. «Վճռական գործողություններ անելուց առաջ թիկունքը պետք է ապահով լինի»,- գրում է թերթը:

No comments: