Եվրոպայի շախմատի միության (ԵՇՄ) պաշտոնական կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որում պաշտոնապես տեղեկացվում է, որ շախմատի կանանց այս տարվա Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա Թբիլիսիում: ԵՇՄ-ն առաջնության անցկացման համար ստացել էր երեք հայտ՝ Վրաստանից, Թուրքիայից և Իտալիայից: Սակայն իտալական հայտը չէր պաշտպանվել այդ երկրի շախմատի ֆեդերացիայի կողմից, հետևաբար այն չէր քննարկվել: Երեկ տեղի է ունեցել ԵՇՄ-ի նախագահական խորհրդի նիստը, որն էլ որոշել է, որ առաջնությունն անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաքում:
Ինչպես նկատում է armsport.am-ը, մամուլի հաղորդագրության մեջ հետաքրքիր ձևակերպում է արված. «ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովը որոշեց, որ առաջնությունը պետք է կայանա Թբիլիսիում»: Այսինքն, ԵՇՄ-ի խորհրդի քվեարկության արդյունքների մասին տեղեկություն տրված չէ: Միաժամանակ, Грузия онлайн-ի հաղորդմամբ, խորհրդի 9 անդամներից 7-ն իրենց ձայները տվել են Թբիլիսիի օգտին և միայն ԵՇՄ-ի նախկին նախագահ Բորիս Կուտինը դեմ էր քվեարկել: Խորհրդի անդամներից մեկն էլ քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 6-19-ը` Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» 5-աստղանի հյուրանոցում: Մամուլի հաղորդագրությունում նշված է, որ առաջնության մրցանակային հիմնադրամը 110 հազար եվրո է, որից 88 հազարը նախատեսված է շախմատիստների, իսկ 22 հազարը` ԵՇՄ-ի համար:
ԵՇՄ-ն, այսպիսով, հանդես բերեց սկզբունքայնություն և չենթարկվեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ճնշումներին, ով ամեն կերպ ձգտում էր առաջնության անցկացումը վստահել Թուրքիային: Վերջինս առաջնություն անցկացնելու համար հայտերի ներկայացման վերջին պահին բարձրացրեց մրցանակային հիմնադրամը` դրանով իսկ փորձելով ստանալ առաջնությունը հյուրընկալելու իրավունքը:
Հետաքրքիր է, որ Թուրքիայի շախամատի ֆեդերացիայի նախագահ Յազիչին սպառնացել էր, որ «եթե ԵՇՄ-ն շարունակի անտեսել ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի և նրա նախագահի ցանկությունը, ապա Թուրքիայի շախմատի ֆեդերացիան կառաջարկի ՖԻԴԵ-ին օրենքի սահմաններում կիրառել համապատասխան քայլեր»:

No comments:
Post a Comment