Tuesday, February 22, 2011

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԴՐԱՍ

2011 թվականի փետրվարի 20-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիս-յանը Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության, ճեմարանի ուսուցիչների և մի խումբ աշակերտների հետ Կալկաթայից (Հնդկաստան) ուխտի գնաց Չեն-նայի (Մադրասի) Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել է 1712 թվա-կանին:
Չեննայի օդանավակայանից ուխտավորներն ուղևորվեցին եկեղեցի, ուր մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցու հարակից ՙՇմավոնյան՚ պարտեզում, որտեղ իրենց հավիտենական հանգիստն են գտել Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, Շահամիր Շա-համիրյանը…
Մադրասի հայ գաղութը ձևավորվել է 17-րդ դարում: Այն դարձել է հնդկա-հայ գաղթօջախի հոգևոր-մշակութային ոստանը:
1794-1796 թվականներին Մադրասում հրատարակվեց առաջին հայ պար-բերականը`ՙԱզդարարը՚, որի խմբագիրն էր Հարություն ավագ քահանա Շմա-վոնյանը: Հոգևորական, ում անունը ոսկե տառերով պիտի գրվի հայ մամուլի և մշակույթի պատմության մեջ: 1772 թվականին Շահամիրյանի տպարանում լույս տեսավ արցախցի Մովսես քահանա Բաղրամյանի ՙՆոր տետրակ, որ կո-չի հորդորակ՚ առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունը: Մեկ տարի անց` 1773-ին, նույն տպարանում Մադրասի հայտնի խմբակի ան-դամները` Հովսեփ Էմինը, Տեր Մովսեսը, Գրիգոր Խոջաջանյանը, Շահամիր-յանները… կյանքի կոչեցին Հայաստանի առաջին սահմանադրությունը` ՙՈրո-գայթ փառացը՚` հայ քաղաքական մտքի ամենամեծ նվաճումը:
Մադրասը մինչև հիմա ունի ՙArmenian Street՚ փողոցը, որտեղ էլ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
2012 թվականին լրանում է Սուրբ Աստվածածնի 300-ամյակը: Հնդկահայոց հոգևոր հովվությունը 2012 թվականին պետք է տոնախմբի Սուրբ Աստվա-ծածին եկեղեցու` Հայ Մադրասի 300-ամյակը և երախտապարտության զգա-ցումով բազմաբնույթ ձեռնարկների միջոցով պիտի խոնարհվի մադրասահայ երևելիների աստվածահաճո ու ազգաշահ գործի առջև:

No comments: