Thursday, February 17, 2011

Պոլսի հայկական հիմնադրամը հետ ստացավ թուրքական պետության կողմից խլված շինությունը

HayNews.am. 17-2-2011- Պոլսահայ համայնքի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը հետ է ստացել տարիներ առաջ թուրքական իշխանությունների կողմից խլված իրեն պատկանող կառույցը, որը հայտնի է «Փրկության տունը», հայտնում է թուրքական Ihlas գործակալությունը:
Բարեգործ Գալուստ Գյուլբենկյանն այս շինությունը 1953 թվականի նվիրել էր հայկական հիմնադրամին, սակայն ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարող օրենքներն օգտագործելով` թուրքական իշխանությունները 1994 թվականին խլել էին այն և սկսել օգտագործել սեփական կարիքների համար:
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն այս ատյանում նույնպես արդյունքի չէր հասել:
Սակայն վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում փրկության տունը նորից անցել է հայկական հիմնադրամին:
Այժմ հիմնադրամն աշխատանքներ է տանում նաև իրեն պատկանած այլ կառույցներ և տարածքներ հետ վերադարձնելու ուղղությամբ:

No comments: