HayNews.am. 17-2-2011- Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը Ռամալլայում հանդիպել է քրիստոնյա համայնքի` այդ թվում և հայերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է ՍԴՀԿ Massispost էլեկտրոնային կայքը: Խոսելով պաղեստինա-իսրայելական վեճի առիթներից մեկի` Երուսաղեմի կարգավիճակի մասին, Աբբասն ասել է, որ Հին քաղաքի արևելյան մասը, որն հայտնի է իբրև Երուսաղեմի հայկական կալվածքներ, պետք է մտնի Պաղեստինի անկախ պետության կազմի մեջ և դառնա երկրի մայրաքաղաքը: Նա նաև հավելել է, թե Պաղեստինն ամեն կերպ աջակցելու է քրիստոնյա համայնքի մշակութային արժեքների պաշտպանությանը, անգամ առաջարկել միջոցներ տրամադրել` եկեղեցիներ վերանորոգելու համար:
Thursday, February 17, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment