Tuesday, February 22, 2011

ՈՐՆ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 22-2-2011- Այսօր Քաունթերփարթ ինթերնեշնլը Ամերիկյան համալսարանում ներկայացրել է “Քաղաքացիական հասարակության ինդեքս Հայաստանում» զեկույցը:
Քաունթերփարթ ինթերնեշնլի փոխնախագահ Ալեք Սարդարը, խոսելով զեկույցից, նշել է, որ քաղաքացիական հասարակության ինդեքսը` CIVICUS, ազգային կազմակերպությունների հետազոտական գործինքն է, որը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է իրականացվում. առաջին անգամ համապարփակ, իսկ արդեն վերջին երկու տարվա ընթացքում այն փորձել է քաղաքացիական հասարակության ինդեքսն ուսումնասիրել տարբեր գործիքների միջոցներով, ոչ միայն ՀԿ սեկտորի, այլ նաև քաղաքացիական հասարակության իրավիճակը, դրա ուժեղ և թույլ կողմերը որոշելով և որ ամենակարևորն է` քայլել առաջ, փորձել հասկանալ`ինչպես կարելի է բարելավել քաղաքացիական հասարակության իրավիճակը օրենսդրորեն, մշակութորեն և նաև ճիշտ արժեքներ կիրառելու ճանապարհով:
Ալեքս Սարդարի խոսքերով`Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացման փուլում է, ունի շատ մեծ մարտահրավերներ, բացի այ, ինքը` ՀԿ դաշտը, վերադասավորման, վերաիմաստավորման խնդիր ունի: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության քաղաքացիական ներգրավվածությունը զգալի սահմանափակումներ ունի: Արդյունքում, ըստ արտաքին միջավայի չափորոշիչի` պարզ է դարձել, որ մեզանում քաղաքացիական հասարակությունը շարունակում է մնալ սահմանափակ` կապված կոռուպցիոն ռիսկերի առկայության և օրենսդրական խնդիրների հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, խոսելով քաղաքացիական հասարակության կարևորությունից, դերից և նշանակությունից, ասել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցելու է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Ըստ նրա`զեկույցը շատ կարևոր է, քանի որ այն իրականացվում է ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների կողմից:

Ամենակարևորը, ըստ Մարի Յովանովիչի, այն է, որ այսպիսի համագործակցությունը անչափ կարևոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար: «ԱՄՆ կառավարությունը նախաձեռնել է այս ծրագիրը` Հայաստանում քաղաքացիներին օգնելու խորացնել իրենց գիտելիքները, նոր արժեքներ ձևավորել` քաղաքացիական հասարակությունն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով», ասել է Մարի Յովանովիչը` նշելով, որ երեկ իր ելույթում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարևորել և ԱՄՆ աջակցությունն է հայտնել ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրներում, նաև Հայաստանում, քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Ըստ դեսպանի` հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսևորումն է:

No comments: