Նախարարը նշեց, որ գազամուղն ադրբեջանական ընկերության վաճառելու մասին լուրերը հիմնականում տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Վրացական աղբյուրներում նման բան, որ գազամուղը վաճառվելու է ադրբեջանական ընկերության, չենք գտել»,- ասաց նախարարը։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է միջազգային բորսայում տեղաբաշխել Նավթագազային պետական կորպորացիայի բաժնետոմսերը: Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի՝ վաճառքի կհանվի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը: Կորպորացիայի եկամուտի կարևորագույն աղբյուրներից մեկը «Հյուսիս-Հարավ» գազամուղի տարանցման վճարի ստացումն է: Այս գազամուղով Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է շուրջ 2 մլրդ խմ բնական գազ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment