News.am. 15-2-2011- Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր՝ փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի զինված ուժերում ծառայող 46 հոգեւոր սպասավորներին:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նրանցից Վրթանես Սրբազանը Գարեգին Բ-ին է ներկայացրել հոգեւոր ծառայության կողմից իրականացվող աշխատանքները եւ առկա մարտահրավերները:
Գարեգին Բ-ն իրխոսքում նշել է. «Ձեր ծառայությամբ է նաեւ մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երեւույթների ու միջադեպերի: Հոգեւոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը եւ հաղթանակները բանակի»: Նա կոչ է արել եկեղեցականներին պատասխանատվությամբ, նվիրումով, հավատքով եւ անձնական օրինակելի վարքով շարունակել իրենց առաքելությունը` ի բարօրրություն մեր ազգային բանակի:
Այնուհետեւ հոգեւորականները առանձնակի կարեւորությամբ շեշտել են, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

No comments:
Post a Comment