Wednesday, February 16, 2011

Sabah. Ըստ Օբամայի` Էրդողանը տարածաշրջանի ամենակարևոր դեմքն է

Diplomat.am. 15-2-2011- Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի հետ քննարկում էր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները:
Sabah թուրքական թերթը, որի պնդմամբ խմբագրությանը հայտնի են դարձել Օբամայի և Էրդողանի հեռախոսազրույցների մանրամասները, գրում է, որ այդ զրույցների ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում ամենակարևոր անձը հանդիսանում է Թուրքիայի վարչապետը:

“Եգիպտոսի համար քո հայտարարությունների նշանակությունը շատ կարևոր է: Դու տարածաշրջանի ամենակարևոր անձն ես հանդիսանում և ես քո մտքերի կարիքն եմ զգում”, - ինչպես նշում է Sabah-ը, հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Բարակ Օբաման:

No comments: