Wednesday, February 16, 2011

ԻՆՉ Է ԶԻՋԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Լրագիր» 15-2-2011- Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը փետրվարի 15-ին հայտարարել է, որ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունը շարունակվում է եւ հայկական կողմն անում է հնարավորը, որ գազի գինը մնա ներկայիս մակարդակին: Արմեն Մովսիսյանն ասել է, որ բանակցությունը հավանաբար կավարտվի փետրվարի վերջին: Նա նշել է նաեւ, որ բանակցությունն ընթանում է փոխադարձ ըմբռնման պայմաններում, եւ ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում Հայաստանի առաջարկներին:
Հետաքրքիր է, թե ինչ է առաջարկում Հայաստանը, որ Ռուսաստանը չթանկացնի Հայաստանին մատակարարվող գազը: Հայտնի է, որ ռուսներն ավելի վաղ հայտարարել էին 2011 թվականի ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը շուկայականի հասցնելու մասին: Ներկայում գազը գնվում է 1000 խմ դիմաց 180 դոլարով:

Հայաստանում գազի գինը ներկայում բավական ծանրացրել է բնակչության սոցիալական բեռը: Եթե ապրիլի 1-ից այն կրկին թանկանա, ապա հաջորդ ձմեռ ամենայն հավանականությամբ գազը նորից է թանկանալու: Փաստորեն, այդ բեռն էլ ավելի է մեծանալու: Իսկ դրանից նվազում են գազի սպառման ծավալները: Իհարկե, նախարար Մովսիսյանը ասել է, թե գազի նվազ սպառումը պայմանավորված էր նրանով, որ նախորդ ձմեռը սովորականից տաք էր:

No comments: