News.am. 17-2-2011- Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային, տնտեսական գործընթացներում Չինաստանի մասնակցության հետագա ընդլայնմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին` Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:
«Մենք նաեւ շահագրգիռ ենք մեր տարածաշրջանային, տնտեսական գործընթացներում Չինաստանի մասնակցության հետագա ընդլայնմամբ, եւ միայն ուրախ կլինենք այդ գործընթացներում տարեցտարի Ձեր երկրի ներգրավվածության մեծացման համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:
«Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ հուսալի գործընկեր է:
Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ Ձեր երկրին աջակցությունը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք պատրաստ ենք այսուհետ եւս շարունակել Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը, որտեղ լայն հեռանկար եւ մեծ ներուժ ենք տեսնում:
Ես գիտեմ, որ իմ երկրի նախագահի` պարոն Հու Ձինթաոյի հետ Շանհայում Դուք շատ կարեւոր բանակցություններ եք ունեցել: Մեր պետությունների համար, իսկապես, կարեւոր է նոր կողմնորոշիչներ նշել եւ որոշումներ կայացնել հետագա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ընդգծել է Յան Ձիեչը:
Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` իր երկրի համար կարեւորագույն երկու խոշոր միջոցառումների` Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի եւ «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին մասնակցելու հրավերն ընդունելու եւ Չինաստան այցելելու համար: Նա նշել է, որ Էքսպոյում Հայաստանի տաղավարը բավականին տպավորիչ է եղել եւ ունեցել է զգալի թվով այցելուներ, օլիմպիական խաղերին եւս հայ մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել, ինչի կապակցությամբ շնորհավորել է երկրի ղեկավարին:

No comments:
Post a Comment