Tuesday, February 1, 2011

ԱՄՆ ծրագրերի իրականացմանը խանգարել է Թուրքիան

News.am. 1-2-2011- Առաջիկա մի քանի տարում աշխարհի քարտեզին նոր պետություններ կհայտնվեն, որը կարող է լինել ԱՄՆ նախաձեռնությամբ աշխարհի վերաբաժանման արդյունք: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
Փորձագետի խոսքով, ԱՄՆ պլանի իրականացման ճանապարհին առաջին քայլը Կոսովոյի ճանաչումն էր, որը հարմար հող է ստեղծել Քուրդիստանի հետագա ճանաչման համար: Բայց, Զախարովի խոսքով, Վաշինգթոնի պլանները խաթարել է Թուրքիան: «Ի պատասխան Թուրքիան նախաձեռնեց Կովկասում խաղաղության պլատֆորմի ստեղծում՝ այն քննարկելով նաեւ Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովը:
Նա նաեւ նշել է, որ Հարավային Սուդանի ինքնորոշումն ու իրավիճակն արաբական Աֆրիկայում հենց այդ համատեքստում են:

No comments: