Tuesday, February 1, 2011

ԱՄՆ-Իրան պատերազմը կսկսվի 2012 թվականին. Վլադիմիր Զախարով

Tert.am. 1-2-2011- ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել Իրանի հետ պատերազմի գաղափարից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
«Դա մի պատերազմ է, որը կլինի հավանաբար 2012 թվականին: Այս պահին նախապատրաստական լուրջ գործընթացներ են տեղի ունենում նույն Վրաստանում ու Ադրբեջանում: ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն պայմանագրեր, ըստ որոնց՝ ամերիկյան ինքնաթիռները կկարողանան թռիչքներ ու վայրէջքեր իրականացնել Ադրբեջանի տարածքում»,- ասաց Զախարովը:
Ըստ բանախոսի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հարցում պետք է դիտարկել նույն այս Իրանի հետ պատերազմի համատեքստում: Եթե տեղի ունենան զինված գործողություններ, ապա ԱՄՆ-ը կճանաչի ԼՂ Հարապետությունը:
«ԱՄՆ-ին խիստ անհրաժետ է Ղարաբաղի տարածքը, քանի որ այն ամենամոտն է Իրանին: Ստեփանակերտի օդանավակայանը շատ հեշտ կարելի է վերակառուցել, որ կարողանա Boeing ինքնաթիռներ ընդունել: Եվ ԱՄՆ կուղարկի խաղաղարար զրքեր:
Խաղաղարարների կազմում սկզբում կլինեն ՆԱՏՕ-ի անդամ պետություններից ներկայացուցիչներ, որոնք աստիճանաբար դուրս կգան ու կփոխարինվեն ամերիկացի զինվորներով»,- մանրամասնեց Զախարովը:
Նրա խոսքերով` Ռուսաստանում այժմ լուրեր են պտտվում, որ Ադրբեջանը պատրաստվում է ապրիլին հարձակվել Ղարաբաղի վրա, բայց Ալիևն էլ է հասկանում, որ դա ռեալ չէ:
«Նա էլ է գիտակցում, որ Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա կդիտարկվի որպես ագրեսիա, և Ալիևը ոչ մի կերպ չէր ցանկանա ագրեսորի դերում հանդես գալ»,- ասաց Վլադիմիր Զախարովը:
Բանախոսի կարծիքով` Հայաստանի կառավարությունը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Լռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այդ պարագայում կարելի կլինի օրինական ռազմավարական դաշինքի պայմանագրեր կնքել, ու պատերազմի դեպքում Հայաստանի զինված ուժերը իրավունք կունենան պաշտպանելու Ղարաբաղի տարածքը:
Զախարովը կարծում է նաև, որ ԼՂ խնդրի կարգավորմանը կնպաստեն այդ թեմայով գրքերի հրատարակումները, որոնք կթարգմանվեն ռոսերեն ու անգլերեն, քանի որ հիմա Եվրոպայում ու ԱՄՆ-ում Ղարաբաղի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Իսկ այդ թեմայով փոքրաթիվ գրականությունն էլ ներկայացնում է ադրբեջանական տեսակետը:
«Միայն Ռուսաստանում ադրբեջանցիները ամիսը 1-2 գիրք են հրատարակում Կովկասի ու Ղարաբաղի մասին»,- ասաց Վլադիմիր Զախարովը:

No comments: