Նշենք, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել և լսել էր որդեկորույս ծնողների բարձրացրած հարցերը, խոստացել գործերի արդար քննություն իրականացնել։
Ծնողներն էլ խոստացել էին առժամանակ դադարեցնել իրենց բողոքի ակցիաները։
Այսօր նրանք վերսկսել էին իրենց ակցիան՝ դժգոհելով Գևորգ Կոստանյանից և նշելով, որ նա էլ իրենց համար ոչինչ չարեց։ Նորանշանակ զինդատախազը խոստացել էր զինծառայողների ծնողներին սպառիչ պատասխան տալ 10 օրվա ընթացքում, սակայն այսօր, ըստ նրանց, 17–րդ օրն է, իսկ խնդրահարույց հարցերին լուծում չի տրվել։
Այսօր բողոքողներին էր միացել նաև Տավուշի զորամասերից մեկում այս տարվա հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը։
«Եթե մեր որդիների սպանությունները չբացահայտվեն, նրանց սպանողները չպատժվեն, կարելի է հստակ ասել, որ սա ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարարություն է, այլ հանցագործների պաշտպանության նախարարություն»,– բացականչում էր Հասմիկ Հովհաննիսյանը։
«Այս իշխանությունները բորենիներ են, որոնք խմում են զինվորների արյունը։ Հանցագործները հենց իշխանություններն են»,– բացակաչում էր 2007թ.–ին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը։

No comments:
Post a Comment