Thursday, February 17, 2011

Ադրբեջանցիները դիմել են դիվերսիոն գործողության

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Արցախի ՊԲ–ից տեղեկացնում են, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչը հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

No comments: