Tuesday, February 22, 2011

Ամերիկացի պատմաբան. Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի մի մասն է

Diplomat.am 21-2-2011- 20-րդ դարի ամենադաժան վայրագություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, նույնպես պետք է հիշել որպես ժամանակակից հումանիստական շարժման ամրապնդման օրինակ, - գրում է Կալիֆորնիայի համալսարանի պատմաբան Կիտ Դևիդ Ուետենփոֆը իր աշխատության մեջ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ժամանակ Ազգերի Լիգայի գործունեությանը:
«American Historical Review» խոշորագույն ամերիկյան պատմական ամսագրում հրապարակված հոդվածում պրոֆեսորը նշում է, որ դա առաջին դեպքն էր, երբ խոշոր միջազգային կազմակերպությունը միջամտել է իրավիճակի մեջ, որպեսզի փորձի օգնել փախստականներին և ցեղասպանությունը վերապրած մարդկանց: Հեղինակն ընդգծում է, որ այդ աշխատանքի մեջ էին ներգրավվել շատ ամերիկացիներ:

Ուետենփոֆն ուսումնասիրել է Ազգերի Լիգայի անցկացրած հետազոտությունը, որտեղ ներկայացված են մոտ 2000 հայ աղջիկների, տղաների և երիտասարդ կանանց պատմություններ, որոնց հաջողվել է փրկվել:
Սկզբում տղամարդիկ և տղաները բռնվել և մահապատժի էին ենթարկվել: Կենդանի մնացածները կանայք և երեխաներ էին, որոնք վաճառվել էին որպես ծառաներ,- գրում է Ուետենփոֆը:

Սակայն, հեղինակի կարծիքով, Ազգերի Լիգայի բացթողումներից մեկը եղել է այն, որ նրանք փորձում էին խնդիրը ներկայացնել որպես քրիստոնեության և իսլամի միջև հակամարտություն: «Խնդիրների քաղաքականացումը հաճախ փախստականների համար ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ», - գրում է նա:

Գիտնականը հուսով է, որ նրա հետազոտությունը կնպաստի հաշտությանը` ընդհանուր անցյալի լավագույն հասկացության ստեղծման միջոցով` այդ թվում նաև Թուրքիայի համար, որտեղ կառավարությունը նախկինի պես պնդում է, որ ցեղասպանություն չի իրականացվել:

Տվյալ աշխատանքը, պնդում է նա, կարող է օգնել «ժամանակակից թուրքերին հաշտվել այն մտքի հետ, որ Հայոց ցեղասպանությունը նաև իրենց անցյալի մի մասն է հանդիսանում»:

No comments: