Wednesday, February 2, 2011

Հայ պատմաբանը հարց հղեց Էրդողանին. Որքա՞ն հայ է մնացել Մարդինում

Aysor.am. 1-2-2011- Այսօր մամլո ասուլիսում պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը, խոսելով Թուրքիայի Մարդին քաղաքում փողոցներից մեկը հայտնի ճարտարապետ Սարգիս Լոլեի անունով կոչելու շուրջ, հիշեցրեց` Ստամբուլում փորձում էին Հրանտ Դինքի անունով կոչել «Ակոս»-ի խմբագրատան հարող փողցը, սակայն այդ նախաձեռնությունը Կոստանդնուպոլսի քաղաքապետարանը մերժեց:
«Արտաքինից թվում է, որ սա կողմ է, նա դեմ է, առաջընթաց կա, բայց դա բոլորովին էլ այդպես չէ»,- ընդգծեց պատմաբանը:
Ըստ նրա` Շիշլի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց չի էլ լինի:
Ռաֆիկ Թադևոսյանը շեշտեց, որ Մարդին քաղաքի փողոցներից մեկը Սարգիս Լոլեի անունով կոչելու նախաձեռնությունից` «բարեգործությունից» առաջ, պետք է Թուրքիայի վարչապետին, նախագահին նախ և առաջ հարցնել` թե որքա՞ն հայ բնակչություն էր ապրում Մարդինում մինչև 1915թ.-ը և այժմ` որքա՞ն են:

No comments: