Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հյուրի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:
Ըստ կառավարության մամուլի ծառայության, վարչապետը կարևորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը:
Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը:
Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

No comments:
Post a Comment