Tuesday, February 15, 2011

Տրապիզոնում պահանջել են հանել կաթոլիկ եկեղեցու խաչը

HayNews.am. 14-2-2011- Տրապիզոնում մի խումբ մարդիկ պահանջել են կաթոլիկ Սանտա Մարիա եկեղեցու գմբեթից հանել խաչը: Ինչպես փոխանցում է DHA-ը, դեպքը տեղի է ունեցել դեռ հունվարի 1-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օրերս:
Հունվարի 1-ին 5 հոգուց կազմված մի խումբ փորձել է մտնել եկեղեցու բակ`պահանջելով ցած իջեցնել լուսավորվող խաչը:
Վերջիններս հեռանալուց առաջ նաև մի շիշ են նետել Սանտա Մարիա եկեղեցու դաշտ, որում երկտող է եղել` «Խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» գրությամբ:
Կաթոլիկ եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, սակայն խումբը հասցրել է հեռանալ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն հանցագործների ինքնությունը դեռ բացահայտված չէ:
Նշենք, որ 2006 թվականի փետրվարի 6-ին նույն այս եկեղեցում է սպանվել կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոն:

No comments: