Tuesday, February 15, 2011

Սերժ Սարգսյանը` սևագործ

1in.am. 15-2-2011- Գնահատելով ներքաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը` «Առաջին լրատվականի» հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, թե Քոչարյանի գալ-չգալը միայն նրա ցանկությունից կախված չէ, այլ կախված է այն մարդկանցից, ովքեր նման որոշումներ են կայացնում.
«Դա նախ կախված է այն կուսակցություններից, մասնավորապես ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից, ովքեր ձևավորում են իշխանությունը և Քոչարյանը մինչև գալու որոշում կայացնելը պետք է նրանց հետ հաշվի նստի: Դա կոչվում է քաղաքական առևտուր:
Միայն ԲՀԿ-ի վրա հենվելով` Քոչարյանը չի կարող գալ իշխանության, քանզի նրա վարկանիշը բավականին ընկել է, իսկ ԲՀԿ-ի վարկանիշը բավարար չէ, որ Քոչարյանին այնքան ներուժ տա, որպեսզի նա կարողանա ևս մեկ անգամ նախագահ ընտրվի»:

Իսկ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին անդրադառնալով` Ադիբեկյանը նկատեց, թե Պուտինի, Մեդվեդևի և Ռուսաստանի ցանկացած ղեկավարի համար կարևորը դեմքերը չեն, այլ վերաբերմունքը, քանզի դեմքերը նրանց համար երկրորդ կարգի գործոն են:

Ադիբեկյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանը և Քոչարյանը միշտ էլ հանդես են եկել տանդեմով, հանդիպել են և՛ Պուտինին, և՛ Մեդվեդևին. սակայն «սև գործը» միշտ կատարել է Սերժ Սարգսյանը.

«Նա եղել է «серый кардинал»-ը և պարտքի դիմաց գործարանների վաճառքը ու Ռուսաստանի հետ համագործակցության շատ հարցեր իրականացրել է Սերժ Սարգսյանը: Այսինքն` Սերժ Սարգսյանը ընդունված է Ռուսաստանում և նրանց համար հավատարիմ բարեկամ է:

Այնպես որ Ռուսաստանի ղեկավարության տեսանկյունից ես Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարբերություն չեմ տեսնում»:

No comments: