Monday, February 14, 2011

Լիբանանի հայկական ակումբի հերթական հաղթանակը

HayNews.am. 13-2-2011- Լիբանանի Հայ Մարմնամարզական Միության` ՀՄՄ-ի ֆուտբոլային ակումբը «փլեյ-օֆֆ»-ի առաջին հանդիպման ժամանակ հաղթեց «Ռիյադա Ադաբ» թիմին և մեծ հնարավորություն ունի բարձրանալու հաջորդ դիվիզիոն: ՀՄՄ-ն Լիբանանի ամենատիտղոսակիր թիմերից է, եղել է երկրի բազմակի չեմպիոն և գավաթակիր: Գործում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հովանու ներքո: Բացի ֆուտբոլային ակումբից, ՀՄՄ-ն ունի նաև սկաուտական շարժում, կանանց ֆուտբոլի, բասկետբոլի թիմեր, բազմաթիվ մարզական այլ խմբակներ: Համարվում է Մերձավոր Արևելքի ամենամարդաշատ մարզական շարժումներից մեկը:

No comments: