Monday, February 14, 2011

Արթուր Աբրահամը հաղթանակ տարավ Ստեփան Բոժիչի նկատմամբ

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Մյուլհայմում (Գերմանիա) կայացել է Արթուր Աբրահամ-Ստեփան Բոժիչ մենամարտը: Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խորվաթացու նկատմամբ հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով, որը երկրորդ ռաունդում կոտրել է ձախ ձեռքը:
«Ցանկանում էի բոլորին ապացուցել, որ 2011-ին լավագույն մարզավիճակում կլինեմ և կկարողանամ հաղթել: Հիմա գլխավորն այն է, որ մայիսին մենամարտելու եմ Ուորդի հետ»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Ինչպես հաղորդում է news.sportbox.ru-ն, Անդրե Ուորդի հետ Աբրահամը հանդիպելու է Super Six Classics մրցաշարի շրջանակներում:

No comments: