Wednesday, February 23, 2011

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է բռնությունները Լիբիայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Լիբիայում բռնությունների իրականացումը եւ իշխանություններին կոչ է արել պատասխանատվության` քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված բռնության համար:
Հայտարարությունն ընդունվել է Խորհրդի 15 անդամների կողմից` Լիբիայի հարցով ԱԽ փակ նիստում: Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտում է լիբիական ղեկավարությանը` հակակառավարական ելույթները կոպտաբար ճնշելու համար:
«ԱԽ անդամները խորը մտահոգություն են հայտնել Լիբիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նրանք դատապարտել են բռնությունը եւ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ ԱԽ-ն լիբիական իշխանություններին կոչ է արել «հարգել մարդու եւ միջազգային հումանիտար իրավունքները»: ԱԽ-ն անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել քաղաքացիական անձանց վրա ուժ կիրառած զինավորականներին:
ԱԽ նախագահ Մարի Լուիս Ռիբեյրո-Վիոտտին փոխանցել է ԱԽ անդամների մտահոգությունը` Լիբիայում օտարերկրյա քաղքացիների անվտանգության վերաբերյալ: «Կոչ է արվում լիբիական իշխանություններին եւ բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել օտարերկրյա քաղաքացիների եւ երկիրը լքել ցանկացողների անվտանգությունը»,–ասվում է փաստաթղթում:
ԱԽ-ն խոստանում է հետեւել Լիբիայում իրավիճակի զարգացմանը:

No comments: