Diplomat.am. 22-2-2011- Հայաստանին չարժե գնալ միակողմանի զիջողությունների` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:
Նա չի համաձայնել, որ հակամարտության շրջանում հնարավոր է ռազմական գործողություններ վերսկսվեն: Նրա կարծիքով, ներկա պահին կողմերի միջև ուժերի կայուն հավասարակշռություն է հաստատվել, որը թույլ է տալիս բանակցություններ վարել: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր միակողմանի զիջողություններ կարող են խախտել այդ հավասարակշռությունը` այդ իսկ պատճառով չարժե գնալ նման զիջողությունների:
«Իրավիճակը փակուղային է, քանի որ Ադրբեջանը պնդում է տարածքների վերադարձման, իսկ հայկական կողմը` ինքնորոշման հարցում ազգերի իրավունքների և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման վրա: Մոտեցումների անհամատեղելիությունն է, որ փակուղի է առաջացրել, բայց դե թեկուզ 50 տարի շարունակվող բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը», - գտնում է ռուս փորձագետը:

No comments:
Post a Comment