Tuesday, February 15, 2011

«Մեծ մուրճ» հեղաշրջման գործով առանցքային կասկածյալ թուրք գեներալը հանձնվել է իրավապահներին

News.am. 14-2-2011- Թուրքիայի 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը անձամբ է այցելել դատարան եւ հանձնվել։
Թուրքական Gazete5-ի փոխանցմամբ՝ պաշտոնաթող գեներալը դատարանի առաջ լրագրողներին հայտնել է, թե դատարանը բլեֆ է անում՝ հայտարարելով, թե նոր ապացույցներ է գտել հեղաշրջման կազմակերպման հետ կապված։
Միեւնույն ժամանակ դատարան են բերվել նաեւ 11 այլ զինվորականներ, որոնց նկատմամբ եւս կալանման որոշում է կայացվել։
Նշենք, որ օրեր առաջ «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով դատավարության ժամանակ դատարանը հրահանգել է կալանել գործով անցնող 196 կասկածյալներից 163-ին։
Թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

No comments: