Tuesday, February 15, 2011

Թուրքական ամսագիրը պահպանակներով վիրավորել է մահմեդականներին. Ալլահ չկա, կրոնը սուտ է

News.am. 15-2-2011- Թուրքական երգիծական Penguen ամսագրի վերջին համարի ծաղրանկարը խիստ վրդովեցրել է թուրք հասարակությանը, որը ստիպել է ամսագրի խմբագրությանը հանդես գալ հայտարարությամբ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Penguen ամսագրի վերջին համարի մի ծաղրանկարում պատկերված է տեսարան մզկիթում, որտեղ առաստաղից կախված լամպերը պահպանակի տեսք ունեն, իսկ պատին մանր տառերով գրված է. «Ալլահ չկա, կրոնը սուտ է»։
Երգիծական ամսագրի խմբագրությունը հանդես է եկել հայտարությամբ՝ պնդելով, թե իրենք ծաղրանկարների մեջ պաշտպանում են ազատությունը, սակայն ներողություն են խնդրում այն անձանցից, ովքեր վիրավորվել են։

No comments: