Monday, February 14, 2011

Ազերի ուսանողներին կոչ է արվել ակտիվացնել ՀՀ-ի դեմ տեղեկատվական պատերազմը

Diplomat.am. 14-2-2011- «Ժամանակակից երիտասարդությունը՝ դա բարձր բանականությամբ, Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին ակտիվորեն մասնակցող ուժ է», -հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը՝ Ադրբեջանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր Ադրբեջանի քաղաքացիների մոտ 360 հազար մարդ՝ ակտիվորեն մասնակցում է սոցիալական ցանցերում։ Անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդ, կրթված մարդկանց էլ ավելի մեծ քանակությունը համացանցում պրապագանդի՝ մեր ազգային գաղափարները, առաջնահերթությունները, արժեքները, մշակութային ավանդույթները և սովորույթները։ Տեղեկատվական պատերազմի խելացի վարումը՝ դա մեր առջև կանգնած առաջնահերթային խնդիրներից մեկն է։ Ոչ մի պետություն ի վիճակի չէ՝ միայնակ իրականացնել այդ աշխատանքը բոլոր ճակատներում։ Այդ գործունեությանը պետք է ակտիվորեն միանան երիտասարդական, ուսանողական միջավայրի նոր առաջնորդներ»,- հանդիպման ժամանակ ասել է Էլնուր Ասլանովը։

No comments: