Monday, February 14, 2011

Վրաստանի նախագահը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցերը

Tert.am. 14-2-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության և տնտեսության ոլորտում տարածաշրջանային մասշտաբով համագործակցության հարցերը։ Այդ մասին հաղորդել են Վրաստանի ադմինիստրացիայում։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում։
«Միացյալ Կովկասը իմ վաղեմի երազանքն է։ Տարածաշրջանի երկրների առաջնորդները, մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի, համաձայն են ինձ հետ այդ մտադրության շուրջ»,–ընդգծել է Սաակաշվիլին։
Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ անկասկած, տվյալ գաղափարի իրականացման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կլինեն, որոնց թվում մասնավորապես հայ–ադրբեջանական հակամարտությունն է։
«Սակայն գոյություն ունեն նաև տարածաշրջանի երկրները միավորող դրական կողմեր, ինչպես օրինակ Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանն անցնելու պարզեցված կարգն է, որը գործում է «մեկ կանգառ» ռեժիմով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդներն անգամ չեն լքում իրենց տեղերը։ Տարածաշրջանի մյուս երկրները կարող են «ընդօրինակել» այդ պրակտիկան»,–ասել է Սաակաշվիլին։

No comments: