Monday, February 14, 2011

Ռուսաստանի հայազգի գործարարները` ըստ «Ֆինանս» ամսագրի

HayNews.am. 14-2-2011- «Ֆինանս» ռուսաստանյան ամսագիրը կազմել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների գործերն ըստ այդ ամսագրի այդքան էլ լավ չեն ընթանում: Այսպես, ամենահարուստ հայը համարվում է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, ով ըստ ցուցակի 98-րդն է: Նրա անձնական կարողությունը կազմում է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Հաջորդը ցուցակում Դանիիլ և Սերգեյ Խաչատուրով եղբայրներն են` 102 և 103-րդ տեղերը` կրկին 1.1 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նրանց է պատկանում «Ռոսգոսստրախ» ընկերությունն ու մի քանի այլ ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ անշարժ գույք: «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը 174-րդն է` շուրջ 600 մլն դոլարով: Ամենահարուստ գործարարն է համարվել Վլադիմիր Լեսինը, որի ակտիվներում կա 28,3 մլրդ դոլար, հաջորդը` Միխայիլ Պրոխորովն է` 22,7 մլրդ դոլարով: Նրանց են հետևում Ալիշեր Ուսմանովը (19,9 մլրդ) և Օլեգ Դերեպասկան (19 մլրդ): «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը միայն 5-րդն է` 17.1 «համեստ» ցուցանիշով:

No comments: