Friday, February 25, 2011

Իրաքում ձերբակալվել է Բուշի վրա կոշիկ նետած լրագրողը

News.am. 25-2-2011- Բաղդադում փետրվարի 24-ին ձերբակալվել է լրագրող Մունթազերա ազ Զեյդին, ում հայտնի էր դարձրել 2008թ. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վրա զույգ կոշիկները նետելու միջադեպը:
Նրա հետ միասին կալնավորվել է նաեւ եղբայրը: «Մենք չգիտենք, ուր են նրան տարել»,-ասել է ազ Զեյդիի ազգականը: Հաղորդվում է, որ լրագրողը ձերբակալվել է երկրում կյանքի որակը բարձրացնելու, կոռուպցիան հաղթահարելու պահանջով բողոքի ակցիայի մասնակցության կոչեր անելու համար:
Նշվում է, որ ազ Զեյդին ձերբակալվել էր անմիջապես մամլո ասուլիսից առաջ, որը հրավիրել էր Բաղդադում` հայտարարելու համար, որ ցույցերի մասնակցելու համար է վերադարձել Լիբանանից:

No comments: