Tuesday, February 1, 2011

ՆԱՏՕ-ն շահագրգռված է ԼՂ հակամարտության մեջ ուժի չկիրառման գործում

Diplomat.am. 31-1-2011- ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի շուրջ բանակցություններին և չի պատրաստվում միջամտել հակամարտության որոշմանը: Այդ մասին հայտարարում է Կառլոս Բրանկոն:
«Այդ հարցի վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը շատ լավ հայտնի է. մենք ամբողջովին աջակցում ենք Մինսկի խմբի կողմից անցկացվող ԵԱՀԿ-ի հովանու տակ անցնող գործընթացը», - ասել է նա:
Կ. Բրանկոյի խոսքերով, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Դրանց համար կան նաև այլ դերակատարներ, որոնք զբաղվում են բանակցություններով», - ասել է նա:

«ՆԱՏՕ-ն շատ է շահագրգռված ուժի չկիրառման, հակամարտության խաղաղ կարգավորման մեջ», - դրա հետ մեկտեղ ընդգծել է դաշինքի ներկայացուցիչը:

No comments: