Monday, February 14, 2011

Կահիրեի թանգարանից գողացել են Թութանհամոնի արձանը

Tert.am. 13-2-2011- Կահիրեի թանգարանից անհայտ անձիք գողացել են 8 «անգին իր», այդ թվում Թութանհամոն փարավոնի արձանը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների հարցերով պետական նախարար Զահի Հավասին։
Կահիրեի թանգարանը գտնվում է Ազատության հրապարակում, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր Եգիպտոսի ընդդիմադիր և իշխանամետ ուժերի բախումների թատերաբեմ։
Թանգարանը հարձակման էր ենթարկվել նաև հունվարի 28-ին՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որից հետո թանգարանի պաշտպանությունն իր վրա վերցրեց եգիպտական բանակը։

No comments: